Դեկտեմբերի 3-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 53-ամյա կինը հայտնել էր, որ Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում՝ սրճարանից, գողացել են պայուսակը, որի մեջ կային փող, անձնագիր, նույնականացման ու բանկային քարտեր և վարորդական իրավունքի վկայական:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 71-ամյա տղամարդը Բակունցի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև:
228 հազար դոլարի նոր գնում քաղաքապետարանի կողմից. Ժողովուրդ
Քաղաքացիները՝ փաստի առաջ. Փաշինյանի իշխանության հիմնական ֆինանսավորողները արդար չեն. «Ժողովուրդ»
Սկսվել է երեկ Բաքվի կողմից ՀՀ-ին վերադարձված զինվորների մարմինների նույնականացման գործընթաց
Ջերմուկի հարցը քննարկվում է առանց համայնքապետի. «Հրապարակ»