Կյանքից հեռացել է ազատամարտիկ, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը

ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միավորումը խորը վշտով հայտնում է, որ 61 տարեկանում կյանքից հեռացել է սիրելի մարտընկեր Կարեն Բաղիշի Սերբեկյանը. ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միավորման Խորհրդի անդամ, Լոռու մասնաճյուղի նախագահ:«Ափսոս, հազար ափսոս…
Կարենը հոգատար ու սրտացավ ընկեր էր:
Հայրենիքը գործով սիրելու պատրաստակամությամբ ու հավատարմությամբ ապրեց:
Աֆղանստան, Արցախ. Քառօրյա պատերազմ, Քառասունչորսօրյա պատերազմ…
Կռիվ, Հայրենիք …
Ավաղ, սեփական կյանքի համար պայքարը կարճ էր:
Կարեն Սարիբեկյանը պարգևատրվել է մի շարք մեդալներով և շքանշաններով:
Սիրելի Կարեն, հիշատակդ միշտ վառ կլինի հրազարտներիդ և ընկերներիդ սրտերում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Blic-am-ի խմբագրակազմը ցավակցում է Կարեն Սարիբեկյանի ընտանիքի անդամներին, մտերիմներին ու հարազատներին