Կուրսկի օպերացիան ձախողվել է, Զելենսկին պատրաստ է բանակցությունների. The Washington Post

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի բաց է դարձել Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու համար՝ Ուկրաինայի դիրքերի թուլացման ֆոնին, գրում է The Washington Post-ը։

«Կիևում արևմտյան դիվանագետները կարծում են, որ Զելենսկին ավելի բաց է դարձել Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու համար, չնայած այն բանին, որ ռուսական զորքերը գրավել են Ուկրաինայի տարածքի ավելի քան 20%-ը և դժվար թե որևէ տարածք զիջեն»,- գրում է հրատարակությունը։

Որպես օրինակ՝ բերվում են Զելենսկու խոսքերը, որ Ռուսաստանը կհրավիրվի Ուկրաինայի հարցով հաջորդ գագաթնաժողովին։

«Զելենսկին պնդում է Ուկրաինայի պայմաններով պատերազմի ավարտի կարևորությունը, սակայն վերջին տարվա ընթացքում նրա դիրքերը թուլացել են, քանի որ Ռուսաստանը ամրապնդել է իր դիրքերը մարտի դաշտում», – եզրափակում է հրատարակությունը:

Թերթը ուշադրություն է հրավիրել նաեւ Կուրսկի շրջանում Կիեւի ձախողումներին:

«Այնտեղ առաջընթացը նույնպես կանգ է առել: Բացի այդ, գործողությունը չի հանգեցրել ռուսական զորքերի տեղափոխմանը Ուկրաինայի արևելյան ճակատից, ինչի վրա հույս ունեին ուկրաինացի պաշտոնյաները: Վերլուծաբաններն էլ ավելի մեծ կորուստներ են կանխատեսում առաջիկա ամիսներին»,- նշում է