Պարզվում է՝ կրկնությունը շողոքորթության մայրն է

Մեր տեղեկություններով վաղը՝ հոկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը իր շքախմբով այցելել ու է Շիրակի մարզ: Մասնավորապես՝ Ախուրյան խոշորացված համայնքի Կառնուտ գյուղ: Առիթը՝ Կառնուտի մանկապարտեզի վերաբացումն է: Չնայած սեպտեմբերի 30-ին մանկապարտեզի վերաբացման հանդիսավոր արարողություն էր տեղի ունեցել, որին մասնակցել էին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու խոշորացված համայնքի  ղեկավար Զավեն Մանուկյանը , այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանի համար ևս մեկ անգամ բացման հանդիսավոր արարողություն կլինի: Այդ պատճառով, թերևս, Ախուրյան խոշորացված համայնքում խառն էին․ այստեղ պետական կառույցներին հրահանգված էր մաքրել ու փայլեցնել ամեն ինչ, իսկ առաջին հերթին՝ հին պետական դրոշների փոխարեն նորերը տեղադրել: