Անտուն ադրբեջանցիների նոր խումբ է ուղարկվել բնակվելու օկուպացված Մեխակավան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով օկուպացված Արցախ են ուղարկվել անտուն ադրբեջանցիների նոր խմբեր:

Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Արդեն այսօր օկուպացված Արցախի Մեխակավան քաղաք է ուղարկվել 20 ընտանիք՝ 89 մարդ:

Այս ընտանիքները նախկինում ժամանակավորապես բնակվել են հանրապետության տարբեր շրջաններում, հիմնականում՝ հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։