2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել.
1. «Նուբարաշեն» ՔԿՀ – 28
2. «Արթիկ» ՔԿՀ – 33
3. «Վանաձոր» ՔԿՀ – 13
4. «Վարդաշեն» ՔԿՀ – 54
5. «Գորիս» ՔԿՀ – 12
6. «Հրազդան» ՔԿՀ — 27
7. «Աբովյան» ՔԿՀ – 22
8. «Սևան» ՔԿՀ – 143
9. «Կոշ» ՔԿՀ – 51
10. «Արմավիր» ՔԿՀ – 52
11. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 16
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ ընդհանուր ազատ է արձակվել 451 դատապարտյալ։
Կարդացեք նաև:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում հայտնաբերվել են սպանության մեղադրանքով հետախուզվող գյումրեցի տղամարդիկ
Ադրբեջանական զինված ուժերն արդեն մեկ շաբաթ է, ինչ շարունակում են ինտենսիվորեն կրակել. ՀՀ ՄԻՊ
Ոստիկանների գործողությունների դեմ ստացված տեղեկություններով կատարվում է ծառայողական 47 քննություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայրենիք» կուսակցության անդամները բերման ենթարկվեցին