Կառավարության հանձնարարականը՝ կապված 10 միլիոն ծառ տնկելու ծրագրի հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. 10 միլիոն ծառ տնկելու ծրագրի շրջանակում կառավարությունը հանձնարարական է տվել գյուղատնտեսության աջակցության մարզային կազմակերպություններին գտնելու մասնագիտացված ընկերություններ, որոնք կարող են պետական ֆինանսավորմամբ կատարել այդ աշխատանքը:

Սակայն պետությունը ուզում է, որ այդ աշխատանքը կատարեն պետական ՓԲԸ-ները, մինչդեռ ավելի իրատեսական կլիներ, եթե այդ գործում ներգրավեին նաև մասնավոր ընկերություններին, որովհետև ոչ բոլոր մարզերում է, որ կան ծառատունկի մեջ մասնագիտացած պետական կազմակերպություններ, և բացի այդ, ինչ տարբերություն, թե ով է իրականացնելու ծառատունկը, կարևորը արդյունքն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: