Արցախի հարցում «իդլիբյան սցենարի» մասին խոսելն ամբողջովին անտեղի և անհեթեթ է. ռազմական փորձագետ

«Իդլիբյան սցենար» արտահայտությունը Արցախի հակամարտության դեպքում ամբողջովին անտեղի և անհեթեթ է կիրառության առումով, այսինքն՝ չի կարող այդպիսի սեցենարի մասին խոսք լինել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական մամուլում շրջանառվող հրապարկումներին, թե ադրբեջանական բանակը «իդլիբյան սցենարի» է պատրաստվում Ղարաբաղում:

«Բացի այդ, «իդլիբյան սցենար» հասակացությունն այն չէ, որ արդբեջանական մամուլում է շրջանառվում: Ի՞նչ է նշանակում Իդլիբյան սեցենար. դա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը մեկ ավիահարվածից կորցնում է այդքան զինծառայող և օրինակ, եթե ենթադրենք, որ ունի հարվածային ԱԹՍ-ներ, երկու օրվա օրվա ընթացքում կորցնում է ընդհանուր շուրջ 100 մլն դոլար արժողությամբ ԱԹՍ-ներ: Սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը նաև ռուսատանյան 6-10 միավոր թուրքական արտադրության հարվածային ԱԹՍ-ներից խոցեցին»,- ասաց նա:

Անդրադառնալով դիտարկամանը, որ թեև հիմա Ադրբեջանը չունի թուրքական արտադրության ԱԹՍ-ներ, բայց կարող է ձեռք բերել, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ամփոփելով մարտի սկզբին անցկացված լայնածավալ զորավարժությունների արդյունքները հայտարարել է, որ այսուհետ Թուրքիայի ԶՈՒ փորձի ուսումնասիրությունը կներառվի իրենց բանակի պատրաստվածության պլանում, կշարունակվի փորձի փոխանակումը երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում, ինչպես նաև` թուրքական ժամանակակից զենքի, ռազմական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերումը, Տարոն Հովհաննիսյանն ասաց.

«Յուրաքանչյուրը կարող է տարբեր զինատեսականեր ձեռք բերել, բայց այս պահին դրա նպատակահարմարությունը պիտի դիտարկել: Տեսեք, թուրքական արտադրության մեկ հարավածային ԱԹՍ-ի , ասենք՝ «ԱՆՔԱ–Ս»-ի արտահանման գինը մոտ է թեթև կործանիչի գնին, այն կործանիչի, որն Ադրբեջանն ուզում է գնել Պակիստանից, մոտ 20-25 մլն դոլորի մաին է խոսքը: Ենթադրենք՝ Թուրքաիան մի փոքր ավելի քիչ գնով Ադրբեջանին վաճառի, եթե Ադրբեջանում ուզեն գնել: Ստացվում է իրենք, ըստ էության, պետք է չգնեն այդ կործանիչները, որի ուղղությամբ ինչ-որ համաձայնության են գնում և գնեն այս հարվածային ԱԹՍ-ները: Եվ ինչի՞ համար պետք է գնեն, պետք է գնեն ՀՀ ԶՈՒ ՍՈՒ-30 –ներին դիմակայելո՞ւ համար: Այս դեպքում չեմ կարծում՝ այդ ԱԹՍ-ներն իրենց ֆունկցիոնալությամբ համապատասխանում ու գերազանցում են ՍՈւ-30-ներին, հակառակ դեպքում վաղուց գնած կլինեին, ոչ թե կմտածեին պակիստանյան կործանիչներ գնելու մասին»,- մանրամասնեց նա:

Ռազմական փորձագետի խոսքով՝ Սիրիայի օդուժի դեպքում խնդիրն այլ էր. խոցված ինքնաթիռներից երկուսը ՍՈՒ-24 էին, ընդորում՝ բավականին հին, մեկը Լ-39 էր՝ ուսումնամարտական ինքնաթիռ, իրենց ֆունակցիոնալությամբ էլ բավականին խնդրահարույց էին:

«Ընդորում հստակ էլ չէր՝ դրանք խոցված էին անօդաչու թռչող սարքերի՞ց, թե ոչ: Համենայնդեպս, կային տվյալներ, որ միգուցե, երբ այդ ինքնաթիռներն ինչ-որ մանեվրներ են իրականացրել թուրք-սիրիական սահամանին մոտ տարածքում, Թուրքիայի օդուժի «Ֆ-16» կործանիչներ են մուտք գործել Իդլիբի տարածք և խոցել այդ ինքնաթիռները: Հարվածային այդ ԱԹՍ-ները որոշ տեղերում կետային հարավածներ են հասցրել Սիրիայի բանակի դիքերին, որից բավականին կորուստներ է կրել Սիրիայի բանակը, բայց բավականին լուրջ կորուստներ է կրել նաև Թուրքիայի բանակը և Թուրքիայի կողմից սատարվող ահաբեկչական խմաբավորումը ու, ըստ էության, մարտի 5-ի համաձայանությունը ռազմական տեսանկյունից Թուրքիայի պարտությունն էր այդ գործողություններում»,- ասաց Տարոն Հովհաննիսյանը:

Ռազմական փորձագետի դիտարկմամբ՝ եթե նմանատիպ սցենար նկատի ունի ադրբեջանական մամուլը ապա, դա մեզ համար այդքան էլ վատ սեցանար չէ: «Իրենք մի կերպ կարողացան հարվածային ԱԹՍ-ներով մեղմել իրավիճակը, փորձեցին բալանսի բերել հավասարկաշռել, բայց այնպես չէ որ դրանք ներգրավելով խոշոր հաղթանակի հասան Իդլիբի գործողություններով: Սիրային մնում է այն տարածքը, որն ազատագրել էր, որովհետև Սիրային մնում էր M5 ավտոմայարուղին, որն ազատագրել էր և Իդլիբի խորքով անցնող M4 ավտոմայրուղին գտնվում է նաև Ռուսաստանի վերահսոկողության ներքո, իսկ մինչ այդ միայն Թուրքիան էր վերահասկում»,-նկատեց նա: