Իսրայելը պատրաստվում է երկրի լիակատար շրջափակմանը. The Jerusalem Post

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մարտի 25-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման ֆոնին իշխանությունները պատրաստ են երկրի լիակատար շրջափակմանը: Այս մասին գրում է The Jerusalem Post թերթը։

«Այն քայլերը, որոնք մենք ձեռնարկել ենք Իսրայելում, ձեռնարկվում են ամբողջ աշխարհում, սակայն դրանք բավարար չեն, քանի որ հիվանդների թիվը կրկնապատկվում է յուրաքանչյուր երեք օրը մեկ։ Երկու շաբաթ անց մենք կարող ենք ունենալ արդեն հազարավոր հիվանդներ, որոնցից շատերը մահվան շեմին կհայտնվեն։ Այդ պատճառով, իրավիճակի բարելավում չտեսնելու դեպքում, մենք այլ ընտրություն չենք ունենա, քան երկրում ամբողջական շրջափակում մտցնելը»,-ընդգծել է Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ ամբողջական շրջափակումը մի քանի օրվա հարց է։

Վերջին տվյալներով՝ Իսրայելում կորոնավիրուսով վարակված է 471 417 մարդ, որոնցից 5-ը մահացել են, 39-ի վիճակը գնահատվում է ծանր, 64-ը՝ ապաքինվել։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 435 036-ի, որից 21 295-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 642 մարդ։