«ՏաԹևեր» ճոպանուղում արդեն սկսվել են տարհանման գործողությունները

«ՏաԹևեր» ճոպանուղում արդեն սկսվել են տարհանման գործողությունները, ամեն ինչ վերահսկելի է, խուճապ չկա: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ից:

«Այս պահի դրությամբ 13 հոգու են իջեցրել, հերթականությամբ բոլորին իջեցնում են»։

«ՏաԹևեր» ճոպանուղում էլեկտրաէներգիայի խափանման պատճառով մոտ 70-ից ավելի քաղաքացիներ մնացել են ճոպանուղու խցիկների մեջ։