Փոխադարձ վստահության պայմաններում շարունակելու ենք կենսակոչել համայնքի զարգացման ծրագրերը. Սարգիս Մուրադյան

Այցեքարտ.Սարգիս Մուրադյան

Ծնվել է 1984 թվականի փետրվարի 24-ին, Սևանի տարածաշրջանի Լճաշեն գյուղում:                              1990—1999 թթ սովորել և ավարտել է Սևան քաղաքի Խ.Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը,1999թվականին ընդունվել և 2005-թվականին ավարտել է Խ. Աբովյանի                                    Պետական Մանկավարժական Համալսարանի մանկավարժություն և հոգեբանություն ֆակուլտետը: ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում, 2012-2013 թթ աշխատել է Սևանի հիվանդանոց ՊՓԲԸ-ում: 2013-2016 թթ զբաղեցրել է Սևան ազգային պարկի տնօրենի տեղակալի  պաշտոնը: 2016 թվականից Սևան համայնքի ղեկավարն է:

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին  Սարգիս Մուրադյանը  Սևան խոշորացվող համայնքի բնակիչներին ներկայանում է <<Սարգիս Մուրադյան>> դաշինք թիմով և  հաստատուն՝ <<Շարունակենք կառուցել միասին>> կարգախոսով:

<<Ես հավատում եմ, որ մենք փոխադարձ վստահության պայմաններում շարունակելու  ենք կյանքի կոչել համայնքի զարգացման ծրագրերը, և  <<Շարունակենք կառուցել միասին կարգախոսն >> էլ դառնալու է մեր անցնելիք ճանապարհի մշտական ուղեկիցը:

Համոզված եմ՝ հասարակությունը ճանաչում ու գնահատում է այն արժեքները, որոնք ապացուցվում են աշխատանքով: Այս տարիներին իրականացրած աշխատանքները և արձանագրված հաջողությունների  հանրագումարը խոստանում են Սևանի զարգացման մի նոր շրջափուլ:

Չեմ ժխտում, որ Սևանը դեռևս ունի հիմնախնդիրներ, որոնք լուծում են պահանջում, և

ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ վերընտրվելու դեպքում, ամենօրյա աշխատանքով  շարունակելու  եմ նպաստել բոլոր խնդիրների կարգավորմանը: Մարդիկ հավատում են և սպասում, իսկ ես մարդկանց հույսերը չարդարացնելու իրավունք չունեմ: Ուզում եմ ասել՝ սիրելի բնակիչներ,  ես և դուք  համատեղ համագործակցության արդյունքում ենք գտնելու մեր համայնքի բարեկարգման ճիշտ և արդյունավետ ուղին: Մենք միասին ենք Սևան համայնքը դարձնելու կառուցվող, բարեկարգ, լուսավոր, հարմարավետ ու ապահով:>>.-ասում է  Սարգիս Մուրադյանը:

Իսկ Սևանի տարածաշրջանի զարգացմանը միտված ծրագրերը բազմաթիվ են.

Սևանի տարածաշրջանի բնակավայրերի համաչափ ու ներդաշնակ զարգացում, ռեսուրսների արդյունավետ կառավարում և օգտագործում: Նախատեսվում է հետևողական քայլեր կատարել Սևանի բյուջեի կայուն աճը ապահովելու և այդ քայլերը հրապարակային դարձնելու ուղղությամբ:

Ըստ երիտասարդ թեկնածուի՝ ուշադրության կենտրոնում եղել են և պետք է մնան մատաղ սերնդի դաստիարակության խնդիրները, իսկ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակական են՝ արտադպրոցական և մշակութային հաստատությունների շենքերի հիմնանորոգում, կահավորում,մարզական օջախների և խաղահրապարակների բարեկարգում,կանաչապատում: Տարածաշրջանի հանրակրթական դպրոցների և Բազմագործառութային պետական քոլեջի հետ համագործակցված աշխատանքի ապահովում և օժանդակության ցուցաբերում:

Սարգիս Մուրադյանը գերխնդիր է համարում տարածաշրջանում ոռոգման համակարգի գործարկումն ու արդիականացումը, գյուղական բնակավայրերում ոլորտային խնդիրների լուծումն ու տնտեսությունների բարելավմանն ուղղված ծրագրերի խրախուսումը, գիշերային լուսավորության ցանցի ընդլայնումն ու էներգախնայող համակարգի ներդրումը:

Ի դեպ, կարևորագույն մի խնդիր ևս ներառվել է <<Սարգիս Մուրադյան>> դաշինքի  նախընտրական ծրագրում. <<Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի>> միջոցով տարածարջանում ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ,սանիտարական մաքրման կազմակերպում, կոմունալ տնտեսության պարկի թարմացում և համալրում, ինչի շնորհիվ հնարավորինս արդիական կդառնա մաքուր միջավայրի ապահովումը:

Նշենք, որ Սարգիս Մուրադյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում եղել և մնում են Սևանի տարածաշրջանի սոցիալապես անապահով խավի խնդիրները: Կենսաթոշակառուներին,հաշմանդամություն ունեցող անձանց, բազմազավակ և արցախյան պատերազմում զոհվածների, հաշմանդամություն ունեցող զինծառայողների  ընտանիքներին շարունակելու է տրամադրվել բազմաշերտ օժանդակություն:

Անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին,

Մուրադյանը վստահեցնում է. <<Կառավարումը ավելի արդյունավետ է լինելու, որովհետև խոշորացված համայնքը ունենալու է մեկ միասնական բյուջե: Յուրաքանչյուր համայնք ֆիանսավորվելու է մեկ ընդհանուր բյուջեից, և դա կարող է նպաստել, որ տրամադրված ֆինանսական միջոցները ավելի արդյունավետ կառավարվեն խոշորացված համայնքի ավագանու և համայնքապետարանի կողմից>>:

Ճանաչելով Սարգիս Մուրադյան անհատին ու պաշտոնյային կարելի է վստահորեն փաստել՝ ընտրվելու դեպքում արդյունավետ շարունակություն է ունենալու համայնքի ղեկավար-բնակիչ  երկուստեք համագործակցությունը, ինչը խոշորացված համայնքի բարեկեցիկ կենսակերպի առաջին գրավականն է:

Լիլիթ Ավետիսյան