Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, դեկտեմբերի 6-ին ավտոմատ հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունից:
Փորձաքննություն է նշանակվել հայտնաբերված ավտոմատի փաստով, այն է՝ նշանակվել է դատահետքաբանական, դատաձգաբանական, մատնադրոշմային և այլն։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, կան կասկածներ, որ զարհուրելի այս սպանությունը Կարեն Մ.-ն, ում թե թաղամասում, թե իր ընկերական շրջապատում ավելի շատ ճանաչում են «Ջոնի» մականվամբ, տարիներ առաջ Հաղթանակ (4-րդ գյուղ) թաղամասում դեղատուն բացելու նպատակով իր զոհից, ով նաև իր ազգականն է, 25 հազար ԱՄՆ դոլար է խնդրել ու քանի որ Արշակ Գալստյանի մոտ եղել է գումար, նա առանց երկմտելու տվել է: «Ջոնին» խոստացել է, որ դեղատունը սարքելուց հետո այն գրավ կդնի ու գումարը կվերադարձնի, սակայն խոստումը չի կատարել:
Գործին խառնվել են այլ մարդիկ, որոնք ստիպել են «Ջոնիին» պարտքը մաս-մաս վերադարձնել՝ ընդհանուր մնացել է մոտ 13 հազար դոլարի պարտք:
Ավելի ուշ Կարեն Մ.-ն հրաժարվում է վերադարձնել պարտքի մնացած մասը: Դրանից հետո էլ որոշ ժամանակ անց տեղի է ունեցել սպանությունը:
Աղբյուրի տեղեկություններով, հանցագործությունը հնարավոր է եղել արագ բացահայտել՝ շնորհիվ տեսախցիկների արձանագրած կադրերի։