Ռուբլու եւ դոլարի փոխարժեքն այսօր

Blic.am-ը ներկայացնում է, թե որքան է կազմում ռուբլու եւ դոլարին փոխարժեքը՝ rate.am կայքի տվյալների համաձայն:

Այսպիսով, հայաստանյան բանկերում ռուբլու առքի նվազագույն փոխարժեքը 3.10 է, վաճառքինը՝ 4.48: Դոլարի առքի նվազագույն փոխարժեքը 505-ն է, առավելագույնը՝ 515 դրամ:

Նշենք, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններից շատ չանցած ռուսական ազգային արտարժույթն սկսեց արժեզրկվել։ Bloomberg բորսայական տերմինալի տվյալների համաձայն, այս պահին ռուբլին աշխարհի ամենաանկայուն արտարժույթն է: Ռուսաստանյան վերլուծաբանները հաստատում են, որ ռուբլու վրա ազդող բացասական գլխավոր գործոնն աշխարհաքաղաքական զարգացումներն են։