Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կարդացեք նաև:
Միգուցե պետք է համոզենք Ռուսաստանին հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի Արևմուտքը մեզ զենք և փող տա.Սեր...
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, եղանակը կտաքանա 2-4 աստիճանով
108 մարդուց հափշտակվել է 101 մլն դրամ. վարկային խարդախությունների մասնակիցներից 3-ի մասով նախաքննութ...
Վճռաբեկ դատարանում նոր դատավորներ են նշանակվել