Հուլիսի 12-ին, ժամը 00։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Միրաքյան փողոցում այրվում է էլեկտրական ենթակայան:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:11-ին, մարվել՝ 01։47-ին։ Այրվել են Միրաքյան նրբանցքի տներից մեկի տանիքի կառուցատարերը (100 քմ), բակում գտնվող զրուցարանի տանիքը (20 քմ) և էլեկտրական ենթակայանի տանիքը (50 քմ)։
Կարդացեք նաև:
Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխությունն անընդունելի է. ՌԴ ԱԳՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 79 նոր դեպք. մահացել է 12 քաղաքացի
Ովքեր են Սուրմալու առևտրի կենտրոնի հրդեհի պատասխանատուները. «Ժողովուրդ»
Մենք ուզում ենք, որ ՀՀ բոլոր սահմանները հանձնվեն սահմանապահ զորքերի հսկողությանը. Նիկոլ Փաշինյա