Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ

Վլադիմիր Պուտինը վաղը` հոկտեմբերի 8-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ, երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ մասնակցելու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: