Նոր ձերբակալումներ՝ Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործով

Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործի շրջանակներում կան նոր ձերբակալվածներ, տեղեկությունը «Ազատությանը» հաստատեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նա, սակայն, այլ մանրամասներ, այդ թվում, թե ովքեր են ձերբակալվածները, չհայտնեց։

Երկու օր առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը, որը կասկածյալ է իր և իր մերձավոր ազգականին առնչվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակում։