Վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի 2,5 տոկոսով

Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն նախորդ տարվա համեմատ կնվազի 32 միլիոն դրամով կամ 2,5 տոկոսով։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, վարչապետի աշխատակազմի բյուջեն 2025 թվականին կկազմի 24 միլիարդ 365 միլիոն դրամ։

«Ընդ որում, ընթացիկ ծախսերի համար նախատեսված է 20 միլիարդ դրամ, որը 4 տոկոսով ավելի քիչ է, քան 2024 թվականին, իսկ կապիտալ ծախսերի համար նախատեսված է 4 միլիարդ 180 միլիոն դրամ, որը 6 տոկոսով ավել է, քան 2024 թվականին»,-ասաց Վահե Հովհաննիսյանը։