Մերօրյա շուկայական իրականության մեջ մարդկային ու մասնագիտական բարձր որակները համատեղող բժիշկների, դժբախտաբար, ոչ հաճախ կարելի է հանդիպել։ Հաճախ հենց նրանց շնորհիվ է մեզ հնարավորություն տրվում վերարժևորել կյանքը` իմաստավորել ամեն ապրած ու ապրելիք օրը, նաև` մարդկային որակները։ Այս տողերը, թերևս, չգրեի, եթե չհանդիպեի «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տղամարդկանց բաժանմունքի վարիչ, բժշկուհի Լիանա Հարությունյանին, ում մասնագիտական արհեստավարժ օգնությունը նաև նրա մարդկային բարձր որակներով է պայմանավորված: Իմ խոսքերը կհաստատեն այն հիվանդներն ու նրանց հարազատները, ովքեր հույսով ու հավատով են դիմում բժշկուհի Լիանա Հարությունյանին։ Փաստ է, որ նրանք բժշկին միշտ հրաժեշտ են տալիս երախտիքի ու շնորհակալության անմեկնելի զգացումով։
Այսօր ես մեկն եմ նրանցից, և մայրական սրտի անսահման երախտիքով ասում եմ` խորին խոնարհումս Ձեզ, սիրելի բժշկուհի: Ձեր հանդեպ հավատը այսօր երախտիքի խոսքեր են դարձել Ձեզ դիմած բուժառուների շուրթերին, քանի որ Դուք ունեք աշխատելու Ձեր բանաձևը` կարեկցանք բոլոր հիվանդների հանդեպ: Իսկ եթե կա կարեկցանք, ապա մեծ է և բուժման հավանականությունը, և արդյունավետությունը` երաշխավորելի:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև «Ավան» հոգեբուժական կենտրոնի ղեկավար Արա Երեմյանին՝ պրոֆեսիոնալիզմի, միշտ հասանելի լինելու, մարդկային բարձր արժեքներին հավատարիմ մնալու համար: Շնորհակալություն լավ ղեկավար լինելու, փորձառու մասնագետներին և հրաշալի բժիշկներին ըստ արժանվույն գնահատելու և այդպիսով բուժհաստատության բարի համբավն ու հեղինակությունը միշտ բարձր պահելու համար:
Շնորհակալություն Ձեզ, սիրելի բժիշկներ:
Նարինե Հարությունյան
