Շնորհակալություն, Բժշկուհի

 Երբ հանգամանքների բերումով դիմեցի Գլենդելի Pain Medicin կլինիկա, չէի պատկերացնում, որ այս բուժհաստատությունում աշխատում են իրենց գործի իսկական նվիրյալները: Հանդիպելով կլինիկայի անեսթեզիոլոգ բժշկուհի Հռիփսիմե Ավագյանին, փորձառու բժշկի մասին իմ պատկերացումներին ավելացան նաև՝ մարդու արժանավոր տեսակի, իր աշխատանքի հանդեպ մեծագույն պատասխանատվություն կրողի արժանիքները: Հիվանդների հանդեպ  հոգատար բժշկուհին միշտ պատրաստակամ է, հուսադրող սրտացավ:

Շնորհակալություն Ձեզ, սիրելի Բժշկուհի, շնորհակալություն Ձեզ դիմող հիվանդներին պատրաստակամորեն օգնելու,  մարդկային արժանիքների և Ձեր աշխատանքին անմնացորդ նվիրումի համար: