Երբ բժշկին վստահում ու հավատում են փոքրիկները

Գլենդելի Children’s Dentistry ատամնաբուժական կլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ Շաքե Ղարիբյանը երկար տարիներ աշխատում է  նաև մանկահասակ տարիքի երեխաների հետ: Իսկ ինչպես հայտնի է  փոքրիկների հետ աշխատանքը ամենադժվարինն ու պատասխանատուն է, և պահանջում է  առաջին հերթին գտնել երեխայի սիրտը տանող ճանապարհը: Փոքրիկները փորձառու բժշկուհուն  վստահում են հենց առաջին հանդիպումից, վստահում են անվերապահորեն:

Հարգելի խմբագրություն, ցանկանում եմ  ձեր լրատվամիջոցով շնորհակալություն հայտնել բժշկուհի Շաքե Ղարիբյանին՝ երեխաներիս հանդեպ ցուցաբերած ջերմ ու հոգատար վերաբերմունքի համար: Բժշկուհին մասնագիտական հմտություններին զուգահեռ,  ունի  բալիկների հետ աշխատելու իր սեփական բանաձևը և այնքան նրբորեն է նախապատրաստում  երեխային, որ նա մոռանում է ատամնաբույժին դիմելու նախօրոք ունեցած վախերը: Բժշկուհի Շաքե Ղարիբյանի մոտից թե բալիկները, թե ծնողները հեռանում են երախտիքի մեծ զգացումով՝ իրենց հետ տանելով առողջ ատամնաշար և գեղեցիկ ժպիտ ունենալու բժշկուհու խորհուրդները:

Շնորհակալություն, Ձեզ, սիրելի բժշկուհի: Շնորհակալություն, որ մեր բալիկների կողքին կան Ձեր նման հրաշալի մասնագետներ: