Շնորհավոր ձեր տոնը, սիրելի մանուկներ.Արամ Ազատյան

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.

<<Սիրելի երեխաներ,սրտանց շնորհավորում եմ ձեզ, բոլորիս, Հունիսի 1-ի, այս հիասքանչ տոնի առթիվ:

Մաղթում եմ ձեզ խաղաղ, անհոգ, երջանիկ մանկություն և բարեկեցիկ ապագա …

Խոստացել էի ձեզ ամեն տարի այս օրը դարձնել անմոռանալի և տարվա բոլոր օրերն ուրախացնել` ձեր ցանկությունները կատարելով: Ոչինչ չի փոխվել, բաց թողնված օրերը լրացնելու ենք կրկնակի ուրախությամբ :

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ մանուկներ>>…