Փաստաբան Արթուր Պիվազյանը սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել.<<Այսօր ԶԼՆ ներկայացուցիչները տարածեցին հաղորդագրություն՝ կապված Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի հետ: Ցանկանում եմ տեղեկացնել, որ Դատարանը Ազատյանի անազատության հետ կապված խափանման միջոցը փոխարինել է վարչական հսկողությամբ և չկա պաշտոնավարման հետ կապված որևէ սահմանափակում: Ազատյանը կատարում է իր աշխատանքային պարտականությունները՝ խստագույնս պահպանելով Դատարանի սահմանած սահմանափակումները: Ինչ վերաբերում է Ազատյանին առաջադրված մեղադրանքներին, ապա քրեական գործի շրջանակներում Դատարանում հարցաքննված երկու տասնյակից ավել վկաներից ոչ մեկն իր ցուցմունքներով նույնիսկ անուղղակի կերպով չի հաստատել Ազատյանին առաջադրված մեղադարանքները: Քրեական գործում բացակայում են նաև որևէ փաստաթղթային տարբերակով Ազատյանի մեղադրանքները հաստատող ապացույցներ: Դատարանի կողմից օբյեկտիվ ու բազմակողմանի դատաքննության ընթացքում, ինչին հավատում ենք, կհաստատվի Ազատյանի անմեղությունը>>:
<<Արամ Ազատյանի պաշտոնավարման հետ կապված չկա որևէ սահմանափակում>>. Փաստաբան
