Ստոպ կադր
Մինչ քաղաքապետ Տիգրան Ավինյանը շարունակում է պնդել, թե Երևան քաղաքում ծառահատումներ չեն կատարվում, այլ իրականացվում է սոսկ իրենց կյանքն ապրած, կենսունակությունն ավարտած հին ծառերի փոխարինում նորերով, այդուհանդերձ քաղաքի տարբեր հատվածներում շարունակում են աչքի զարնել հիվանդ ու իրենց կյանքն ապրած ծառերը: Սա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն է, ավելի կոնկրետ՝ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հարևանությամբ գտնվող բակային տարածքը, որտեղ վեր է խոյանում լրիվ ցախավել դարձած այս ծառը, կողքի ծառերն էլ վարակված են ու չորանալու ընթացքի մեջ։ Բայց քանի որ այս տարածքը Կենտրոնում չէ, գոնե առայժմ ոչ ոքի չի մտահոգում, որ այս հիվանդ ու չորացած ծառերը շարունակում են չհատվել և վարակել մյուսներին։
Լիլիթ Ավետիսյան



