Երբ բժշկի աշխատանքը անմնացորդ նվիրում է

Երբեմն դժվար է խոսքեր գտնել՝ բնութագրելու մարդկանց, ովքեր իրենց մասնագիտական ու մարդկային բարձր որակները համատեղում են զարմանալի ներդաշնակությամբ։ Երբեմն նույնիսկ դժվար է ասել շնորհակալություն, որովհետև նրանք իրենց գործն անում են այնպիսի անկեղծ սրտացավությամբ ու նվիրումով, որ խոսքերն ավելորդ են։

Հոգատար, սրտացավ, մարդասեր, իր գործի նվիրյալ ու գիտակ և այս հատկանիշները միայն ընդհանուր գծերով են բնորոշում տարիների վաստակ ունեցող բժշկուհուն՝ Սրբուհի Գասպարյանին, ում մարդկային բարձր հատկանիշները,միայն լրացնում են բժշկի նրա կերպարը։

Իմ խոսքերը կարող են հաստատել այն հիվանդները, ովքեր հույսով ու հավատով են դիմում  «Նաիրի» բժշկական կենտրոնի ռևմատոլոգ Սրբուհի Գասպարյանին ու հրաժեշտ են տալիս երախտիքի ու շնորհակալության անմեկնելի զգացումով։

Անսահման երախտիքով ցանկանում եմ ասել՝ սիրելի բժշկուհի, Դուք Ձեր կենսակերպով ու աշխատաոճով վաղուց եք փաստել , որ   Ձեր աշխատանքը կատարելիս  երբեք հաշվի չեք առնում հոգնությունն ու ժամանակը: Շնորհակալություն, որ մեր կողքին կան  Ձեզ նման հմուտ ու փորձառու մասնագետներ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում իրենց դիմող հիվանդներին օգնելու և նրանց բուժումը բարձր մակարդակով իրականացնելու համար:

Առանձնահատուկ շնորհակալությունս՝ «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Նաիրա Մամիկոնյանին՝ բժշկական կենտրոնում նման պրոֆեսիոնալ  թիմ ձևավորելու, կենտրոնի  բարի համբավն ու հեղինակությունը բարձր մակարդակի վրա պահելու համար:

Անսահման շնորհակալություն՝ ԲԿ-ի Ախտորոշման ծառայության բաժանմունքի ղեկավար Աիդա Խեդոյանին՝ բաժանմունքի աշխատանքները պատշաճորեն և արդյունավետ կազմակերպելու համար:

Շնորհակալություն նաև «Նաիրի» ԲԿ-ի ախտորոշման ծառայության ողջ բուժանձնակազմին՝ ավագ բուժքույր Նարինե Դավթանին, բուժքույրեր  Ռիտա Վարդանյանին, Անի Սահակյանին, Լիլիթ Գերոյանին՝ իրենց կատարած  աշխատանքին բարձր պատասխանատվությամ ու սրտացավորեն  վերաբերվելու համար:

Շնորհակալություն, սիրելի բուժաշխատողներ: Առողջ եղեք, որ կարողանաք օգնել ձեզ դիմող բոլոր հիվանդներին:

Լիլիթ Ավետիսյան