ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կորեա այցի ժամանակ կրկին խոսել է Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման մասին:
«Նրանց միջև հակամարտությունը տևել է 38 տարի: Անգամ Պուտինն էր հիացմունք հայտնել և ասել, որ իրենք չէին կարողանում լուծել այդ հակամարտությունը: Սպիտակ տանը նրանք հեռու էին նստած, սակայն հանդիպման ընթացքում կամաց-կամաց մոտեցան իրար և անգամ գրկախառնվեցին»,- ասել է Թրամփը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահը Ադրբեջան-Հայաստան հակամարտության կարգավորման մասին հիշատակել է նաև Ճապոնիայում ԱՄՆ ռազմաբազայում իր ելույթի ժամանակ:
