Հոմեոպաթ բժշկուհի Թերեզա Հայրապետյանի մասին բազմիցս էի լսել։ Լսել էի, որ հոմեոպաթիայի միջոցով նա հրաշքներ է գործում: Նրա համբավը դրականորեն տարածված էր բուժառուների շրջանում՝ որպես արհեստավարժ ու հմուտ բժշկի, ում մասին խոսում էին գոհունակությամբ ու երախտիքով: Ու երբ հանգամանքների բերումով ինքս էլ դիմեցի բժշկուհի Թերեզա Հայրապետյանին, համոզվեցի, որ մասնագիտական բարձր հմտությունները ուղիղ համեմատական են նրա մարդկային էությանը: Հոգատար, սրտացավ, մարդասեր, իր գործի նվիրյալ ու գիտակ․ այս հատկանիշները միայն ընդհանուր գծերով են բնորոշում բժշկուհուն, ում մարդկային բարձր հատկանիշները միայն լրացնում են բժշկի նրա կերպարը։
Իմ խոսքերը կարող են հաստատել այն բուժառուները, ովքեր հույսով ու հավատով դիմել են բժշկագիտության ոլորտում տարիների վաստակ ունեցող, բժշկական գիտությունների թեկնածու, հոմեոպաթ Թերեզա Հայրապետյանին ու հրաժեշտ տվել նրան երախտիքի ու շնորհակալության անմեկնելի զգացումով: Ես միայն մեկն եմ նրանցից։ Եվ անսահման երախտիքով ցանկանում եմ ասել՝ սիրելի բժշկուհի, Դուք Ձեր կենսակերպով ու աշխատաոճով հերթական անգամ փաստում եք, որ Ձեր աշխատանքը կատարելիս երբեք հաշվի չեք առնում հոգնությունն ու ժամանակը, որ երբ Ձեր ձեռքերում է մարդու առողջությունը, ոչ մի այլ գործոն չի կարող Ձեզ խանգարել՝ նվիրումով կատարելու ձեր գործը: Ուրախ եմ, որ մեր կողքին կան Ձեզ նման հմուտ, փորձառու, պատասխանատու և հոգատար մասնագետներ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում իրենց դիմող հիվանդներին օգնելու և նրանց բուժումը բարձր մակարդակով իրականացնելու համար: Շնորհակալություն։
Մելանյա Մադաթյան
