«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը ինտենսիվ քննարկումների մեջ է տարբեր քաղաքական ուժերի և անհատ գործիչների հետ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նա քաղաքական ուժերից մեկի առաջնորդի հետ քննարկել է Միացյալ աշխատավորական կուսակցություն-Հայ ազգային կոնգրես դաշինքով հանդես գալու հնարավորության հարցը։
Արսենյանը ՀԱԿ-ի հետ բանակցում էր նաև 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ, բայց այն ժամանակ բանակցությունները որևէ արդյունք չտվեցին, և ՄԱԿ-ը չմասնակցեց ընտրություններին: Թե ինչ արդյունք կունենան այս բանակցությունները, կտեղեկանանք առաջիկա տասնօրյակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարդացեք նաև:
ԱԺ-ն երկու նոր պատգամավոր ունի. ովքե՞ր են նրանք
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեռքե՛րդ», «չգոռա՛ս»․ նախագահականի դիմաց իրավիճակը լարված էր
ՔՊ-ում Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին երեկ մի լավ նախատել են` Եռաբլուր այցի համար. «Հրապարակ»
Տարոն Չախոյանը տիրապետում է Հրապարակի տեսախցիկների կադրերին. ով է թույլ տվել. «Ժողովուրդ»