Նոյեմբերի 6-ին, ժամը 08:20-ից 8:30-ի սահմաններում N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ անցագրային կետից շուրջ 70 մ հեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, ծնոտի ստորին շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև:
Արցախի ՄԻՊ-ը հանրությանը կոչ է անում հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը
ՔԿՀ պաշտոնյաներին մեղադրանք է ներկայացվել դատապարտյալներից ընդհանուր 2 մլն 827 հազ. դրամ կաշառք ստան...
Այսօր տեղումներ չեն լինի
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստվող նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասի...