ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։
«Նրա ինքնազգացողությունը վատթարացել էր Բագրատաշենի հատվածում քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից իրականացված գործողությունների ընթացքում ուշագնաց լինելուց հետո։
Գառնիկ Դանիելյանի հոսպիտալացվելուց հետո էլ քաղաքացիները շարունակում են անհնազնդության ակցիան՝ փակ պահելով Վրաստանի հետ կապող միջպետական ճանապարհը Բագրատաշենի հատվածում։
Քաղաքացիների կողքին են պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Ասպրամ Կրպեյանը», – գրել է նա։
Կարդացեք նաև:
Արտակ Բեգլարյանը Դահրավում մասնակցել է «100 տուն Արցախում» ծրագրի բնակարանամուտի արարողությանը
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ. ինչ են քննարկել
Օրվա իշխանությունը նախապատրաստում է ազգագործան հերթական քայլը. ՀՅԴ հայտարարությունը
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվություն սպասվում է նորմայից բարձր. եղանակը՝ Հայաստանում