Հաղթել է միայն Էլինա Դանիելյանը

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում սպիտակ խաղաքարերով հաղթել է սերբ Մարիա Մանակովային:

Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկտչյանն ու Սուսաննա Գաբոյանն այս տուրում ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները համապատասխանաբար ուկրաինուհի Ելիզավետա Հրեբենշչիկովայի, գերմանուհի Ֆիոնա Շիբերի և վրացուհի Անաստասիա Կիրտաձեի հետ:

Լիլիթ Մկրտչյանը չորս միավոր ունի, Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը՝ 3,5-ական, Սուսաննա Գաբոյանը՝ երեք:

Կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը կավարտվի ապրիլի 30-ին: