Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Ինձ համար մեծ պատիվ էր ներկա գտնվել Ձերդ Մեծության գահակալության խորհրդանշական իրադարձությանը: Լիահույս եմ, որ Հայաստանի և Ճապոնիայի միջպետական հարաբերություններում արձանագրված հաջողություններն ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցությունն այսուհետ ևս կշարունակեն խորանալ և ամրապնդվել: Մաղթում եմ Ձեզ և կայսերական ընտանիքին քաջառողջություն և հաջողություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:
Կարդացեք նաև:
Եվրոպական պաշտոնյաները որոշել են պատժել ՀՀ իշխանություններին. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սկսել է չվստահել անգամ ամենամտերիմներին. «Հրապարակ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերիների ծնողների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց
Միրզոյանը հրահանգել է՝ շատ ոստիկանական ուժեր կենտրոնացնել, ճանապարհ բացել, որ ինքը գա՝ անարգել մտնի ...