Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին ստորագրել է
հրամանագիր, համաձայն որի՝ Կառլեն Իշխանի Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետությունում
Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու
կապակցությամբ:
Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ Սերգեյ Վալերիի Ղազարյանը նշանակվել է
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։
Կարդացեք նաև:
Դիմորդները կկարողանան միասնական քննություն հանձնել երկու անգամ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Նախիջևանիկ գյուղում տրակտորի ուղղությամբ կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրգործն ընդունվել...
Հուլիսի 1-ից Արցախում Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունները հասանելի կլինեն բացառապես ռոումինգի շրջանակներում