Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն:
Վարչապետը մայիսի 14-ին կմասնակցի «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին»: Գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը:
Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ Դանիայի Թագավորության վարչապետ տիկին Մետտե Ֆրեդերիկսենի, Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի, գագաթնաժողովի հիմնադիր և «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:
Կարդացեք նաև:
«Հրապարակ». Կառավարությունը մտադիր է արդեն իսկ խոշորացված 13 համայնք միավորել և դարձնել 5 միավորված ...
Տոնոյանին բանտի մոտ դիմավորում են որպես պատերազմի հերոսի. արժեքների վերջնական ոչընչացում է ընթանում....
Ո՞վ և ի՞նչ հրահանգ պետք է տա. ում նկատի ունի Գագիկ Ջհանգիրյանը. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն այսօրվանից արձակուրդ է մեկնել. որտեղ է գտնվելու