Լրագրող Հայկանուշ Գրիգորյանը ՖԲ իր էջում գրառում է կատարել գեներալ-մայոր , Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի մահվան կապակցությամբ: Լրագրողը բավականին լավ էր ճանաչում Կոմանդոսին: Տարբեր տարիների նրա հետ ունեցած բազմաթիվ հետաքրքիր զրույցները, որոնք տպագրվել են մամուլում , բացահայտել են մեծ հայորդու մարդկային ու հերոսական կերպարը, ինքնատիպ ուղի մատնանշելով նրա անկրկնելի կենսագրության:
<<Էսօր բոլորի էջերում դու ես, Կոմանդոս-Հրամանատար։ Դու՝ քո պարզ-մարդկային տեսակով, լեգենդար հրամանատարի քո համեստությամբ ու մեր քսաիննամյա հպարտությամբ… Դու՝ միշտ հավատարիմ քեզ, քո տեսակին։ Դու բոլորինն էիր ու մնացիր բոլորինը, մերը… Հանգչիր խաղաղությամբ>>…գրել է Հայկանուշ Գրիգորյանը:
Կարդացեք նաև:
Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետն ազատման դիմում է գրել. ինչ է կատարվում ՊՆ-ում.ArmLur.am
Այսօր ընդունվում են այնպիսի օրենքներ, որոնք չեն բխում համաձայնագրի սկզբունքներից.ԱԺ պատգամավոր Թագու...
Ջալալ Հարությունյանը կգնա քննիչ հանձնաժողով. անհամբեր սպասում են. «Ժողովուրդ»