Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը մասնակցած հայ զինվորականների հերթական զորախումբն օրերս վերադարձել է Հայաստան:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից:
ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացված դիմավորման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստան այցելած ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությունը, հյուրեր։
ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Ա. Մանգասարյանը ողջունել է անձնակազմին, շնորհակալություն հայտնել գերազանց ծառայության համար, մաղթել հաջողություններ հետագա առաքելությունների ընթացքում։
Կարդացեք նաև:
ՊՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի միջազգային համաժողովի
ՀՀ նախկին զինդատախազ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը կստանա դատախազի կենսաթոշակը․ «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «DANCE!». կայացավ Նարեի եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերան
Հուշ-երեկոյի ժամանակ պահանջել են Հարությունյանի հրաժարականը. «Հրապարակ»