Ուկրաինան պաշտոնապես Ռուսաստանի Դաշնության դեմ հայց է ներկայացրել Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է «Թվիթեր»-ում, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ուկրինֆորմ» գործակալությունը:
«Ուկրաինան պաշտոնապես Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Պահանջում ենք Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել ցեղասպանություն հասկացության աղավաղման համար՝ ագրեսիան արդարացնելու համար»,- հայտարարել է Զելենսկին։
Նա կոչ է արել դատարանին անհապաղ հրամայել ՌԴ-ին դադարեցնել ռազմական գործողությունները եւ լսումներ նշանակել արդեն հաջորդ շաբաթ:
Կարդացեք նաև:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը չի ընդունել Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու հրավերը. Պետդեպ
Հայկական կողմը կարող է ռուսական զորքերի մանդատը բարձրացնելու մասին մտածել. Արմեն Խաչատրյան. «Ժողովու...
Լույս չի լինի
Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելը քաղաքական վրեժխնդրության հստակ դրսևորում է. Թագուհի Թովմասյան