Երբ մայրիկիս առողջական վիճակը վատթարացավ, վտանգվեց նրա կյանքն ու շտապօգնության մեքենայով նրան տեղափոխեցին«Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոն, չէինք էլ պատկերացնում, որ այս բուժհաստատությունում աշխատում են իրենց գործի իսկական նվիրյալները: Բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի բժիշկների ջանքերով հնարավոր եղավ փրկել մորս կյանքը ու ես երախտիքի մեծ զգացումով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բաժանմունքի բոլոր բուժաշխատողներին:
Առանձնահատուկ շնորհակալություն ինվազիվ սրտաբան Սոս Պետրոսյանին, ում մասնագիտական բացառիկ հմտությունների շնորհիվ նաև, մայրս կրկին ապրելու հնարավորություն ստացավ: Շնորհակալություն Ձեզ, բարձր պրոֆեսիոնալիզմի, օպերատիվ և արդյունավետ գործելու համար:
Շնորհակալական խոսքս եմ ուզում ուղղել նաև բաժանմունքի սրտաբան Ժենյա Արամյանին, ով չնայած երիտասարդ տարիքին, մեծագույն պատասխանատվությամբ է վերաբերվում իր կատարած աշխատանքին, սրտացավ է, հոգատար, հիվանդին հավատ ներշնչող:
Շնորհակալություն նաև բաժանմունքի փորձառու բժշկուհի Աիդա Նավասարդյանին, հիվանդներին պատրաստակամորեն օգնելու, մարդկային արժանիքների և աշխատանքին անմնացորդ նվիրումի համար:
Շնորհակալություն սրտաբանական բաժանմունքի ղեկավար Մայրանուշ Դրամփյանին՝ բուժաշխատողների հրաշալի թիմի, նրանց աշխատանքը արդյունավետ կազմակերպելու համար:
Շնորհակալություն ձեզ, սիրելի բժիշկներ: Առողջ եղեք, որ կարողանաք օգնել ձեզ դիմող բոլոր հիվանդներին, քանի որ սրտաբանական բաժանմունքում կատարած ձեր աշխատանքը ամենօրյա պայքար է մարդու կյանքի ու առողջության պահպանման համար:
Օվսաննա Մելքոնյան
