«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը 3 ամիսը մեկ կառավարությունից դոտացիա է ստանում՝ իրականացրած պետպատվերի, ընթացիկ ծախսերի համար: Նախարարությունը հաշվետվությամբ հիմնավորում է հավելյալ ծախսերը եւ ստանում գումարը: Օրերս նախարարությունը դիմել է հերթական գումարը ստանալու համար, սակայն չի կարողացել պատշաճ հիմնավորել հայտը, եւ ֆիննախը մերժել է: Խոսքը 4.5 միլիարդ դրամի մասին է:
Կառավարությունում քննարկմանը առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանն է հարցը ներկայացրել ու մերժվել, ինչը նշանակում է, որ բուժհիմնարկները կանգնելու են ֆինանսական խնդիրների առջեւ»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև:
Ժամը 13:11-ին Երևան-Աստրախան ուղղությամբ թռչող օդանավի հետ կապն ընդհատվել է. Քաղավիացիայի կոմիտեն մա...
Հայտնի է` որ ռեստորանում է արվել սկանդալային ձայնագրությունը. «Հրապարակ»
Ինչ որոշում ունի Հայկ Մարությանը. «Հրապարակ»
Նախարարը պատգամավոր եղած ժամանակ մեքենա է գնել. ինչ ունեցվածք ունի Նարեկ Մկրտչյանը. «Ժողովուրդ»