Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կառույցի հիմնադիր Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանում ասվում է.
«Մանե Գրիգորյանին 2022 թվականի մարտի 14-ից նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի երգի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրությունն ու նշանակումը»:
Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի պարտականությունները 2019 թվականից կատարում էր Արմեն Սարգսյանը: Նա սոցցանցի իր պաշտոնական էջում մարտի 14-ն գրել էր իր պաշտոնավարման դադարեցման մասին:
Կարդացեք նաև:
130 մլն դրամ՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության համար․ «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական բանակն 8 միավոր «բայրաքթար» է օդում ոչնչացրել, սեղմել Մարիուպոլի շուրջ օղակը. ՌԴ...
11 անշարժ գույք, 653 մլն 399 հազար դրամ. Հրազդանի նախկին ղեկավարից ապօրինի գույքի բռնագանձման հայցադ...
Ստորագրահավաքը շարունակվում է, արցախյան գորգերը էլի կցուցադրվեն. Թագուհի Թովմասյան