Այս տարի սննդամթերքի համաշխարհային դեֆիցիտի ֆոնին Ռուսաստանը պետք է շրջահայաց լինի արտասահման մատակարարումների հարցում։ «РИА Новости» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այս տարի պարենային համաշխարհային դեֆիցիտի ֆոնին մենք պետք է շրջահայաց լինենք արտասահման մատակարարումների հարցում, մասնավորապես՝ ուշադիր վերահսկենք նման արտահանման պարամետրերը դեպի երկրներ, որոնք ակնհայտորեն թշնամաբար են տրամադրված մեր հանդեպ»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ արտադրության ծավալների ավելացումը թույլ է տալիս Ռուսաստանում ապահովել սննդամթերքի ավելի ցածր գներ, քան համաշխարհային շուկայում։
Կարդացեք նաև:
Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում Պաշտպանը հանդիպումներ է ունեցել ԵՄ բարձրաստիճան ներկայա...
Արցախին առնչվող բացառիկ որոշում. Կանադայի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հատուկ նիստ է եղել
ՔՊ-ական պատգամավորների «արկածները» Վիեննայում. գինովցել են և ուշացել թռիչքից. «Փաստ»
Ինչ իրավիճակ է Ուկրաինայում. ռուսական զորքերն առաջ են շարժվում