Երեւանում նախատեսված հավաքին մասնակցելու համար Արցախից մեծաթիվ մեկնողների մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԱԾ-ն:
«Այսօր տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերի տարբեր օգտատերերի կողմից լուրեր են տարածվել այն մասին, որ իբր արցախցիները ևս մեկնում են Երևան՝ այսօր նախատեսված հավաքին մասնակցելու համար:
Թեև Արցախից Հայաստանի Հանրապետություն մեկնելու որևէ արգելք Արցախում սահմանված չէ, այդուհանդերձ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ վերջին օրերին Արցախից ՀՀ մեկնող տրանսպորտային միջոցների և անձանց թվի որևէ նշանակալի փոփոխություն չի արձանագրվել»,-ասվում է հայտարարությունում:
Կարդացեք նաև:
ԱՄՆ նախագահին եւ առաջին տիկնոջը օդային տարածքը խախտած ինքնաթիռի պատճառով տարհանել են տնից
Ովքեր են Սուրմալու առևտրի կենտրոնի հրդեհի պատասխանատուները. «Ժողովուրդ»
Սևանա լճից ոռոգման նպատակներով սկսվել են ջրի բացթողումներ
Մենք կարծում ենք, որ առաջին հերթին կողմերի վրա է դրված լուծել Լաչինի միջանցքով ապրանքների ազատ հոսքի...