Մայիսի 1-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղու բենզալցակայանի մոտ Արևաշող գյուղի 34 և 33 տարեկան երկու բնակիչների և բենզալցակայանի սեփականատիրոջ միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բենզալցակայանի 51-ամյա սեփականատերը, խախտելով հասարակական կարգը, իր անվամբ գրանցված որսորդական հրացանից կրակոցներ է արձակել, սակայն ոստիկանները կանխել են հնարավոր զարգացումները: 33-ամյա արևաշողցին գլխի հատվածում ստացել է վնասվածք:
Անձնական խուզարկությամբ 51-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է նաև օրինական պահվող գազային ատրճանակ: Որսորդական հրացանը և գազային ատրճանակը վերցվել են:
Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տանը նստած չե՞ն հասկանում, որ իրենք էլ երեխա ունեն. զոհված զինծառայողի ծնող
Դատավորները աշխատավարձի 50 և 80 տոկոսի չափով հավելավճար կստանան. «Ժողովուրդ»
Հայաստան է ժամանել Իրանի ԱԽ քարտուղար Ալի Շամխանին
Տիգրան Ավինյանը թիմ է հավաքել ու պայքարում է վարչության նախագահ դառնալու համար. «Ժողովուրդ»