Կրակոցներ Սպիտակում. 33-ամյա տղամարդը գլխի հատվածում վնասվածք է ստացել

Մայիսի 1-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղու բենզալցակայանի մոտ Արևաշող գյուղի 34 և 33 տարեկան երկու բնակիչների և բենզալցակայանի սեփականատիրոջ միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բենզալցակայանի 51-ամյա սեփականատերը, խախտելով հասարակական կարգը, իր անվամբ գրանցված որսորդական հրացանից կրակոցներ է արձակել, սակայն ոստիկանները կանխել են հնարավոր զարգացումները: 33-ամյա արևաշողցին գլխի հատվածում ստացել է վնասվածք:

Անձնական խուզարկությամբ 51-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է նաև օրինական պահվող գազային ատրճանակ: Որսորդական հրացանը և գազային ատրճանակը վերցվել են:

Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: