Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 18:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղին հարակից «Ոսկե ափ» լողափում քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի երևում, անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատը։
Ջրափրկարարներն ափից մոտ 40 մ հեռավորության վրա հայտնաբերել և դուրս են բերել քաղաքացի Ա․ Խ․-ի (1959 թ․ ծնված) դին, այնուհետև մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Կարդացեք նաև:
Իրանի հայ համայնքն ու հայկական եկեղեցին չեն ընդունել Աննա Հակոբյանին. բացառիկ մանրամասներ նրա այցից....
«Սա պատերազմ է․ չեմ կարող ասել, թե ինչ եմ պլանավորում». Ուկրաինայի ԶՈւ հրամանատար
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ՔՊ-ական պատգամավորները շտապել են Գորիս՝ գործի դափնիներն իրենց վրա քաշելու. «Հրապարակ»