Մարտի 1-3-ը մայրաքաղաքի 10 վարչական շրջաններում գործարկվելու են շչակներ

Երևանի քաղաքապետարանն իրազեկում է, որ մարտի 1-ին՝ ժամը 16:00-ին, Երևանի պետական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրաշչակ:

Տեղեկացվում է նաև, որ քաղաքացիական պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների ընթացքում ս.թ. մարտի 1-3-ը մայրաքաղաքի Աջափնյակ, Ավան, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ, Դավթաշեն վարչական շրջանների տարբեր կազմակերպություններում նույնպես գործարկվելու են էլեկտրաշչակներ: