Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մարտի 2-3-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Բանակցությունների ավարտից հետո ՀՀ վարչապետը եւ ԳԴՀ կանցլերը կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ամփոփելու հանդիպման արդյունքները:
Մարտի 2-ին Նիկոլ Փաշինյանը կայցելի Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։
Մարտի 3-ին նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Այցի շրջանակում տեղի կունենան մի շարք այլ հանդիպումներ ևս:
Կարդացեք նաև:
Փորձ է արվել մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծել «մեթամֆետամին» և «մեթադոն» տեսակի թմրամիջոցներ
Հայ-թուրքական հարաբերությունները 2-րդ փուլ են մտնում․ թուրքական ԶԼՄ
ՔՊ-ում նախապատրաստական թեժ աշխատանքներ են տարվում. ժողով կլինի. «Ժողովուրդ»
Ուլիխանյանն աշխատավայրում մշտապես խնջույքներ է արել, ով է փորել նրա տակը. «Ժողովուրդ»