Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:
Հանդիպման ընթացքում քաղաքապետը`
-նախագահին է ներկայացրել Երևանի քաղաքային տրանսպորտում և այլ ենթակառուցվածքներում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը:
-մանրամասներ է հայտնել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագծային և նախահաշվային աշխատանքների վերաբերյալ:
-անդրադարձ է կատարել ընթացիկ տարում քաղաքային ենթակառուցվածքներում նախատեսվող բարեփոխումների ծրագրերին և միջոցառումներին:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող տարբեր ծրագրերին և բարեփոխումներին:
Կարդացեք նաև:
ՌԴ փոխարտգործնախարարը հանդիպել է ՀՀ դեսպանին
Պետք է ճանապարհային քարտեզ մշակենք՝ ԼՂ բնակչությանը Ադրբեջանի սահմանադրական կարգին ինտեգրելու համար....
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու է Անդրանիկ Քոչարյանը երթևեկում օպերատիվ արտոնյալ պետհամարանիշներով․ «Ժողովուրդ»
Փոփոխություններ խոստացողներն այժմ բռնություն են կիրառում. «Ժողովուրդ»