Փաշինյանի կառավարությունը հերթական դպրոցն է փակում, այս անգամ՝ Երևանում

Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոցը փակվում է։ Որոշումը կայացվեց կառավարության՝ օգոստոսի 15-ի նիստում։ Համաձայն հիմնավորման, դպրոցն ունի 400 աշակերտ սահմանային տեղով լիցենզիա: Ներկայում դպրոցում սովորում է 98 աշակերտ: Դպրոցի աշխատակիցների թիվը 32 է (զուտ ուսուցչական հաստիքներ զբաղեցնում են 13-ը): «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն ունի ոչ բարվոք ֆինանսական վիճակ, իսկ շենքը կարիք ունի հիմնանորոգման:Նկատի ունենալով Դպրոցի թերբեռնվածության ոչ միայն ներկայիս տվյալները, այլև վերջին տարիների դինամիկան և կանխատեսվող փոփոխությունները, տարածքային առանձնահատկություններն ու պայմանները, մասնավորապես՝ մոտ գտնվող և աշակերտներ ընդունելու հնարավորություն ունեցող Երևանի Նար-Դոսի անվան հ. 14 դպրոցի առկայությունը՝ «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը միավորեց 348 աշակերտ ունեցող «Երևանի Նար-Դոսի անվան հ.14 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հետ, որն ունի 760 աշակերտի սահմանային տեղ: Նախագիծը դրվել է նաև հանրային քննարկման՝ իրավական նախագծերի միասնական հարթակում և ստացել 0 կողմ, 205 դեմ ձայն։

Աղբյուրը՝ yerevan.today