Վրաստանի նախագահը հրաժարվել է ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։

«Նախագահը չի ստորագրել օրենքը ԼԳԲՏ քարոզչությունն արգելող: Միևնույն ժամանակ նա վետո չի դրել օրենքի վրա։ Նա պարզապես չստորագրեց այն և վերադարձրեց խորհրդարան։ Մեր օրենսդրությունը նախատեսում է նման ընթացակարգ»,- ասել է Զուրաբիշվիլիի վարչակազմի աշխատակիցը։